Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 4.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ցրտային եղնջացան. Սալուտեմ ամսագիր №4

Ցրտային եղնջացան. Սալուտեմ ամսագիր №4

Ցրտային եղնջացանն օրգանիզմի յուրահատուկ արձագանքն է ցածր ջերմաստիճանի, սառը օդի, ջրի, անգամ սեփական սառած քրտինքի ազդեցությանը: Այն արտահայտվում է մաշկի՝ վերոնշյալ ազդեցություններին ենթարկված հատվածներում րոպեների ընթացքում ի հայտ եկող եղնջացանով:


Եղնջացանը (լատիներեն. «եղինջ»` urtica, «այրել»` urere բառերից) մաշկի մակերևույթից բարձր, հստակ եզրագծված, քորվող ցան է, որը կարող է մի շարք հիվանդությունների դրսևորում լինել:


Ցանի այս տեսակն արտաքուստ նմանվում է եղինջի խայթոցից առաջացող ցանավորմանը: Ցանը կարող է առաջանալ մաշկի ցանկացած հատվածում և, սովորաբար, անհետանում է մի քանի ժամվա ընթացքում: Առավել հաճախ եղնջացանն ասոցացվում է ալերգիկ հիվանդությունների հետ, ունի մի քանի տեսակներ, որոնցից մեկն էլ ցրտային եղնջացանն է:


Հիվանդությունն իր մասին հիշեցնում է հատկապես տարվա ցուրտ ամիսներին՝ ցանավորելով մարմնի բաց մասերը (ձեռքեր, դաստակներ, դեմք, պարանոց) և ուղեկցվելով սաստիկ քորով:


Ցրտային եղնջացանն առավել հաճախ ձեռքբերովի է և ի հայտ է գալիս երիտասարդների, հատկապես` կանանց մոտ:


Ցրտից ալերգի՞ա, թե՞ ցրտային եղնջացան


Հաշվի առնելով, որ ցրտային եղնջացանն առաջանում է միայն սառը եղանակին, կարող է տպավորություն ստեղծվել, թե հիվանդները ցրտի նկատմամբ ալերգիա ունեն: Սակայն հետազոտությունները փաստում են, որ ցածր ջերմաստիճանը լիովին առողջ օրգանիզմում, սովորաբար, ինքնուրույն չի առաջացնում որևէ ցանավորում: Ցրտային եղնջացանով տառապող հիվանդների մի մասն ունի ուղեկցող այլ հիվանդություններ (ալերգոլոգիական և ո՛չ միայն), որոնք էլ հանգեցնում են հատուկ ախտաբանական տեղաշարժերի և օրգանիզմը դարձնում գերզգայուն՝ նպաստելով եղնջացանի առաջացմանը:


Ինչպե՞ս վարվել, եթե առաջացել է ցրտային եղնջացան, իսկ դրսում ցուրտ է…


Հիշե՛ք, ցանավորումն առաջանում է մարմնի բաց և ցրտի ազդեցությանից խոցելի հատվածներում (ձեռքեր, դաստակներ, դեմք, պարանոց): Դրանից խուսափելու


համար խորհուրդ է տրվում ցուրտ եղանակին հնարավորինս ծածկել մարմնի խոցելի մասերը: Եթե ցրտային ցանը կրկնվում է, ապա անպայման այցելեք ալերգոլոգի և կանոնավոր օգտագործեք համապատասխան դեղորայք: Հիշե՛ք, ցանկալի չէ կտրուկ տաքացնել մարմնի՝ արդեն սառած և ցանավորված մասը, քանի որ դա կարող է նպաստել եղնջացանի տարածմանն ու վիճակի վատթարացմանը:


Մարիամ Մովսիսյան,  ալերգոլոգ-իմունոլոգ
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր,
Ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոն, facebook.com/dr.MariamMovsisyan/
Հեռախոս. +374 55 24 74 54

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. Սալուտեմ, առողջ ապրելակերպի ամսագիր №4
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ